Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ներգրավվել են մարզային ուսուցիչները

Ներգրավվել են  մարզային ուսուցիչները
22.07.2016 | 00:52

Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզի ուսուցիչները կմասնակցեն շուրջ մեկ տարի տևող վերապատրաստման դասընթացներին, որոնց նպատակն է մարզերում անգլերենի դասավանդումը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:


«Զարգացնելով մարզային ուսուցիչների անգլերենի դասավանդման հմտությունները» ծրագիրը նախաձեռնել են Բրիտանական խորհուրդը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը:
«Ի՞նչ սկզբունքով են ընտրվել ուսուցիչները, և ինչպիսի՞ն է մարզային ուսուցիչների անգլերենի իմացության մակարդակը» հարցին ի պատասխան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՆ ասաց, որ Բրիտանական խորհուրդը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը աշխատում են մարզային դպրոցների հետ և իրենք են ընտրում, թե որ դպրոցների որ ուսուցիչներն առավելապես կարիք ունեն վերապատրաստման. «Անգլերենի ուսուցիչները մարզերում շատ չեն, այնպես որ համարյա բոլոր ուսուցիչները ներգրավվել են ծրագրում: Առաջին փուլում 50 ժամ հատկացվել է միայն անգլերենի իմացության որակը բարձրացնելուն: Մասնակցել է 12 ուսուցիչ: Այս փուլի ավարտից հետո Բրիտանական խորհրդի մասնագետը նրանց համար կանցկացնի մեկշաբաթյա ինտենսիվ դասընթաց, որից հետո ուսուցիչներն իրենց նոր հմտությունները կկիրառեն արդեն դպրոցում, իսկ Բրիտանական խորհրդի մենթորները կհետևեն նրանց աշխատանքին և կօգնեն խորհուրդներով»:


Զրուցակիցս հավելեց, որ նպատակ կա ծրագրում հնարավորինս շատ մարզեր և ուսուցիչներ ներառելու:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ